8 Նոյեմբերի 2007, 1313 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 584-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի
N 1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 584-Ն որոշման N 5 հավելվածի «Բ. ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում ասֆալտապատում» բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) «ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում ասֆալտապատում» տողում «225629.483» և «601822.879» թվերը համապատասխանաբար փոխարինել «221285.213» և «588972.440» թվերով.
2) հանել 2-րդ կետը.
3) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
8. |
Վայքի N 70179 զորամաս |
16734.960 |
4706.066 |
13920.637 |
16734.960 |
4) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
24. |
Դիլիջան, «Լեռնային Հայաստան» առողջարան |
54327.940 |
15277.650 |
45191.596 |
54327.940 |
5) բաժինը լրացնել հետևյալ նոր` 39-րդ կետով.
|
Չոբանքարա, N 43755 զորամաս |
15448.400 |
|
|
15448.400 |
2. Հայաuտանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին ու Հայաստանի Հանրապետության ֆինանuների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 10-օրյա ժամկետում ապահովել համապատասխան պայմանագրերում սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխությունների կատարումը և մեկ անձից գնման պայմանագրի կնքումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: