9 Սեպտեմբերի 2004, 1272 - Ն
ԱՍԻԱԿԱՆ ՍԵՅՍՄՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 5-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը Հայկական սեյսմոլոգիայի և երկրի ֆիզիկայի ասոցիացիայի հետ համատեղ 2004 թվականի հոկտեմբերի 1821-ը Երևանում կազմակերպել Ասիական սեյսմոլոգիական հանձնաժողովի 5-րդ միջազգային գագաթնաժողովը:
2. Հաստատել Ասիական սեյսմոլոգիական հանձնաժողովի 5-րդ միջազգային գագաթնաժողովի անցկացման կազմակերպչական հանձնաժողովի հայկական կողմի կազմը՝ համաձայն հավելվածի:
3. Միջազգային գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը հատկացնել 8.468,2 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: