8 Նոյեմբերի 2007, 1312 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1932- Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիթորինգի խորհուրդ ստեղծելու, խորհրդի աշխատակարգը և անհատական կազմը հաստատելու մասին» N 1932-Ն որոշման N 2 հավելվածում Վ. Այվազյանի և Հ. Վարյանի փոխարեն ընդգրկել Ա. Հարությունյանին և Հ. Հունանյանին: Այդ կապակցությամբ «Վ. Այվազյան» բառերը փոխարինել «Ա. Հարությունյան» բառերով, իսկ «Հ. Վարյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր» բառերը` «Հ. Հունանյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: