Կառավարության որոշումներ

8 Նոյեմբերի 2007, 1301 - Ն

ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎՏԱՆԳ ԱՌԱՋԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԴԻԱԿԻԶՄԱՆ, ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՎՆԱՍԱ- ԶԵՐԾՄԱՆ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՈՒ ՎՐԱՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 8-րդ հոդվածի 1-ին մաuի երկրորդ պարբերության, 3-րդ մաuի, 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

1) սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ առաջանալու դեպքում մահացածների մարմինների դիակիզման, գերեզմանատների վնասազերծման և տեղափոխման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) վրահուղարկավորման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: