Կառավարության որոշումներ

8 Նոյեմբերի 2007, 1300 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1923-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված ոչ բնակելի տարածքների (բացվածքների) պատկանելությունը սահմանելու մասին» N 1923-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածում`

ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.

4.1.

Երևան, Հ. Քոչարի16/1

բացվածք

 
26.7

բ. ուժը կորցրած ճանաչել 79-րդ կետը.

2) որոշման N 2 հավելվածի`

ա. ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետը, 

բ. 11-րդ կետում «40» թիվը փոխարինել «49.3» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: