Կառավարության որոշումներ

1 Նոյեմբերի 2007, 1292 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 17-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 418 որոշման 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը» բառերով.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման լիազորությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին վերապահելու մասին» N 1277-Ն որոշման վերնագրում, 1-ին կետում և հավելվածի ցանկի վերնագրում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը» բառերով.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին»

N 1877-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի» բառերն ըստ հոլովառության փոխարինել «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության» բառերով, իսկ 8-րդ և 9-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահին» բառերը` «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին» բառերով.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին»

N 1878-Ն որոշման 1-ին, 2-րդ և 5-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի» բառերն ըստ հոլովառության փոխարինել «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության» բառերով, իսկ 7-րդ և 8-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահին» բառերը` «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին» բառերով.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 441-Ն որոշման 1-ին, 2-րդ և 5-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի» բառերն ըստ հոլովառության փոխարինել «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության» բառերով, իսկ 7-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահին» բառերը` «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին» բառերով.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1347-Ն որոշման 1-ին, 5-րդ և 10-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի» բառերն ըստ հոլովառության փոխարինել «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության» բառերով, իսկ 8-րդ և 9-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահին» բառերը` «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: