Կառավարության որոշումներ

8 Նոյեմբերի 2007, 1288 - Ն

ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԵԽԱՅԻ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԵԽԱՅԻ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

1) կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագրի մշակման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագրի կազմման ձևաթուղթը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների, այդ թվում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների սոցիալական կարիքների գնահատման կարգը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: