25 Հոկտեմբերի 2007, 1282 - Ն
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԵՏ ՇՓՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՅԵՐԵՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱԿՆՇՄԱՆ ՁԵՎԵՐԻՆ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի և «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով մարդու կյանքին և առողջությանը, շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել սննդամթերքի հետ շփվող նյութերին և դրանց հայերեն տեղեկատվության մակնշման ձևերին և բովանդակությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակման պահից 15 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատել սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի 9-րդ կետի 1-ին աղյուսակով նախատեսված անվտանգության ցուցանիշների որոշման մեթոդները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 18 ամիս հետո: