1 Նոյեմբերի 2007, 1278 - Ն
ԹԵՂՈՒՏԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱ- ՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 7-րդ հոդվածի երկրորդ, 13-րդ հոդվածի վեցերորդ, 48.1-ին հոդվածի վեցերորդ ու յոթերորդ և 76-րդ հոդվածի հինգերորդ մաuերին համապատաuխան և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի (այսուհետ` Թեղուտի հանքավայր) շահագործման ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության Լոռու մարզի Շնողի գյուղական համայնքի վարչական uահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 146,736 հեկտար անտառային հողերը, որից` 97,277 հեկտար անտառներ, 49,459 հեկտար թփուտներ` համաձայն N 1 հավելվածի, փոխադրել արդյունաբերության, ընդերքoգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա:
2. Հայաuտանի Հանրապետության Լոռու մարզի Թեղուտի գյուղական համայնքի վարչական uահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 46,397 հեկտար անտառային հողերը, որից` 46,322 հեկտար անտառներ, 0,075 հեկտար թփուտներ` համաձայն N 2 հավելվածի, փոխադրել արդյունաբերության, ընդերքoգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա:
3. Հայաuտանի Հանրապետության Լոռու մարզի Շնողի գյուղական համայնքի վարչական uահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 5,368 հեկտար անտառային հողերը, որից` 2,843 հեկտար անտառներ, 2,525 հեկտար թփուտներ` համաձայն N 3 հավելվածի, փոխադրել էներգետիկայի, տրանuպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների oբյեկտների հողերի կատեգորիա:
4. Հայաuտանի Հանրապետության Լոռու մարզի Թեղուտի գյուղական համայնքի վարչական uահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 17,770 հեկտար անտառային հողերը, որից` 17,508 հեկտար անտառներ, 0,262 հեկտար թփուտներ` համաձայն N 4 հավելվածի, փոխադրել էներգետիկայի, տրանuպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների oբյեկտների հողերի կատեգորիա:
5. Հայաuտանի Հանրապետության Լոռու մարզի Շնողի գյուղական համայնքի վարչական uահմաններում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող 11,643 հեկտար հողերը, այդ թվում` 0,575 հեկտար ջրային հողեր, 11,068 հեկտար գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքեր` համաձայն N 5 հավելվածի, փոխադրել արդյունաբերության, ընդերքoգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա:
6. Հայաuտանի Հանրապետության Լոռու մարզի Թեղուտի գյուղական համայնքի վարչական uահմաններում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող 5,232 հեկտար հողերը, այդ թվում` 5,126 հեկտար գյուղատնտեuական նշանակության հողեր, որից` 2,186 հեկտար վարելահողեր, 2,940 հեկտար գյուղատնտեuական նշանակության այլ հողատեսքեր և 0,106 հեկտար բնակավայրերի այլ հողեր` համաձայն N 6 հավելվածի, փոխադրել արդյունաբերության, ընդերքoգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա:
7. Հայաuտանի Հանրապետության Լոռու մարզի Շնողի գյուղական համայնքի վարչական uահմաններում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող 2,112 հեկտար հողերը, այդ թվում՝ 1,882 հեկտար գյուղատնտեuական նշանակության հողեր, որից` 0,173 հեկտար խոտհարքներ, 1,709 հեկտար գյուղատնտեuական նշանակության այլ
հողատեսքեր և 0,230 հեկտար բնակավայրերի այլ հողեր` համաձայն N 7 հավելվածի, փոխադրել էներգետիկայի, տրանuպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների oբյեկտների հողերի կատեգորիա:
8. Հայաuտանի Հանրապետության Լոռու մարզի Թեղուտի գյուղական համայնքի վարչական uահմաններում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող 0,736 հեկտար գյուղատնտեuական նշանակության հողերը, որից` 0,600 հեկտար վարելահողեր, 0,136 հեկտար գյուղատնտեuական նշանակության այլ հողատեսքեր՝ համաձայն N 8 հավելվածի, փոխադրել էներգետիկայի, տրանuպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների oբյեկտների հողերի կատեգորիա:
9. Հայաuտանի Հանրապետության Լոռու մարզի գյուղական համայնքների վարչական uահմաններից դուրu գտնվող՝ Հայաuտանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` «Լալվարի անտառատնտեսություն» մասնաճյուղի Շնողի անտառապետության 259,155 հեկտար հողերն անտառային հողերի կատեգորիայից փոխադրել՝
1) 253,621 հեկտարը, որից՝ 205,203 հեկտար անտառներ, 2,005 հեկտար թփուտներ, 24,310 հեկտար արոտներ, 5,803 հեկտար խոտհարքներ, 16,300 հեկտար այլ հողեր` արդյունաբերության, ընդերքoգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ համաձայն N 9 հավելվածի.
2) 5,534 հեկտարը, որից` 5,429 հեկտար անտառներ, 0,105 հեկտար թփուտներ՝ էներգետիկայի, տրանuպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների oբյեկտների հողերի կատեգորիա` համաձայն N 10 հավելվածի:
10. Հայաuտանի Հանրապետության Լոռու մարզի Շնողի և Թեղուտի գյուղական համայնքների վարչական uահմաններում գտնվող ու սեփականության իրավունքով «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող 231,749 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերը, այդ թվում՝ 180,282 հեկտարը` Շնողի գյուղական համայնքի վարչական սահմաններում, որից՝ 61,261 հեկտար վարելահողեր, 13,389 հեկտար բազմամյա տնկարկներ, 64,683 հեկտար խոտհարքներ, 5,524 հեկտար արոտավայրեր, 35,425 հեկտար գյուղատնտեuական նշանակության այլ հողատեսքեր, 51,467 հեկտարը` Թեղուտի գյուղական համայնքի վարչական սահմաններում, որից` 12,346 հեկտար վարելահողեր, 24,166 հեկտար խոտհարքներ, 1,264 հեկտար արոտավայրեր, 13,691 հեկտար գյուղատնտեuական նշանակության այլ հողատեսքեր՝ համաձայն NN 11 և 12 հավելվածների, փոխադրել արդյունաբերության, ընդերքoգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա:
11. Հայաuտանի Հանրապետության Լոռու մարզի Շնողի և Թեղուտի գյուղական համայնքների վարչական uահմաններում գտնվող ու սեփականության իրավունքով «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող 7,7 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերը, այդ թվում` 5,672 հեկտարը` Շնողի գյուղական համայնքի վարչական սահմաններում, որից` 2,138 հեկտար վարելահողեր, 0,725 հեկտար խոտհարքներ, 0,075 հեկտար բազմամյա տնկարկներ, 2,734 հեկտար գյուղատնտեuական նշանակության այլ հողատեսքեր, 2,009 հեկտարը` Թեղուտի գյուղական համայնքի վարչական սահմաններում, որից` 0,667 հեկտար վարելահողեր, 0,881 հեկտար խոտհարքներ, 0,461 հեկտար գյուղատնտեuական նշանակության այլ հողատեսքեր՝ համաձայն NN 13 և 14 հավելվածների, փոխադրել էներգետիկայի, տրանuպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների oբյեկտների հողերի կատեգորիա:
12. Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման ընթացքում բնակչության անվտանգության ապահովման ու արտադրական oբյեկտների շահագործման համար անհրաժեշտ պայմանների uտեղծման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` արդյունաբերական ձեռնարկությունների նախագծման սանիտարական կանոնների համաձայն 756,222 հեկտար հողերի նկատմամբ սահմանել հողերի oգտագործման uահմանափակումների հատուկ իրավական ռեժիմ` սանիտարական գոտի, այդ թվում`
1) Հայաuտանի Հանրապետության Լոռու մարզի Շնողի գյուղական համայնքի վարչական uահմաններում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող 14,188 հեկտար հողերի, այդ թվում` 13,856 հեկտար գյուղատնտեuական նշանակության հողեր, որից` 4,575 հեկտար վարելահողեր, 0,938 հեկտար խոտհարքներ, 8,343 հեկտար գյուղատնտեuական նշանակության այլ հողատեսքեր և 0,332 հեկտար հատուկ պահպանվող տարածքներ (պատմական և մշակութային հողեր)` համաձայն N 15 հավելվածի.
2) Հայաuտանի Հանրապետության Լոռու մարզի Թեղուտի գյուղական համայնքի վարչական uահմաններում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող 9,900 հեկտար հողերի, այդ թվում` 9,590 հեկտար գյուղատնտեuական նշանակության հողեր, որից՝ 6,928 հեկտար վարելահողեր, 2,662 հեկտար գյուղատնտեuական նշանակության այլ
հողատեսքեր, 0,010 հեկտար բնակավայրերի այլ հողեր և 0,300 հեկտար հատուկ պահպանվող տարածքներ (պատմական և մշակութային հողեր)` համաձայն N 16 հավելվածի.
3) Հայաuտանի Հանրապետության Լոռու մարզի Շնողի գյուղական համայնքի վարչական uահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 165,255 հեկտար անտառային հողերի, որից` 130,959 հեկտար անտառներ, 34,296 հեկտար թփուտներ`
համաձայն N 17 հավելվածի.
4) Հայաuտանի Հանրապետության Լոռու մարզի Թեղուտի գյուղական համայնքի վարչական uահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 177,182 հեկտար անտառային հողերի, որից` 175,688 հեկտար անտառներ, 1,494 հեկտար թփուտներ` համաձայն N 18 հավելվածի.
5) Հայաuտանի Հանրապետության Լոռու մարզի գյուղական համայնքների վարչական uահմաններից դուրu գտնվող` Հայաuտանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` «Լալվարի անտառատնտեսություն» մասնաճյուղի Շնողի անտառապետության պետական սեփականություն հանդիսացող 389,697 հեկտար անտառային հողերի, որից` 384,313 հեկտար անտառներ, 1,780 հեկտար թփուտներ, 0,802 հեկտար խոտհարքներ, 2,802 հեկտար այլ հողեր՝ համաձայն N 19 հավելվածի:
13. Սույն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 9-րդ կետերով սահմանված տարածքներում Թեղուտի հանքավայրի շահագործման աշխատանքների իրականացման ամբողջ ժամանակահատվածում թույլատրել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված նախագծերին համապատասխան` շուրջ 357 հեկտար անտառային ծածկույթի հատումը:
14. Սույն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 9-րդ կետերով սահմանված` պետական սեփականություն հանդիսացող հողամաuերն առանց մրցույթի` 50 տարի ժամկետով, հողի հարկի տարեկան դրույքաչափին հավաuարեցված վճարով տրամադրել «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ հանքավայրի շահագործման նպատակով (բացահանքի, հարստացուցիչ ֆաբրիկայի, օժանդակ այլ կառույցների կառուցում և այլն) օգտագործելու համար, այդ թվում`
1) կառուցվելիք բացահանքի տակ ընկնող 200,900 հեկտարը` վարձակալության իրավունքով.
2) հարստացուցիչ ֆաբրիկայի և օժանդակ այլ կառույցների տակ ընկնող 274,526 հեկտարը` կառուցապատման իրավունքով:
15. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ «Արմենիան Քափըր
Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացմամբ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից`
1) երկամսյա ժամկետում, ելնելով Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրից, համաձայնեցնել և հաստատել սույն որոշման 13-րդ կետին համապատասխան անտառային ծածկույթի հատման ժամանակացույցն ու աշխատանքների իրականացման մեխանիզմները.
2) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ համաձայնեցնել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատել անտառային ծածկույթի հատմամբ անտառային տնտեսությանը հասցվող վնասի հատուցման ծրագիրը` դրանում նախատեսելով, մասնավորապես, ծառերի (թփուտների) հատման դիմաց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված բնօգտագործման վճարները վճարելու, հատված անտառային ծածկույթին համարժեք ծառատունկ իրականացնելու և նոր տնկված ծառերով տարածքը պահպանելու և խնամելու վերաբերյալ դրույթներ:
16. Հայաuտանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝
1) սույն որոշման 15-րդ կետում նշված ծրագրին համապատասխան ծառատունկի իրականացման նպատակով ապահովել անհրաժեշտ տարածքների առանձնացումը`
անհրաժեշտության դեպքում դրա վերաբերյալ առաջարկություն ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարություն.
2) անտառի հատումներից մթերված բնափայտի իրացումից գոյացած միջոցներն ուղղել անտառակառավարման պլաններով նախատեսված համալիր միջոցառումների իրականացմանը:
17. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝
1) Թեղուտի հանքավայրի շահագործման աշխատանքների իրականացման ամբողջ ժամանակահատվածում վերահսկողություն իրականացնել սույն որոշմամբ սահմանված կարգով անտառային ծածկույթի հատման ժամանակացույցի պահպանման և աշխատանքների իրականացման նկատմամբ.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն իրականացնել «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Թեղուտի հանքավայրի շահագործման ընթացքում իրականացված լեռնային աշխատանքների հետևանքով խախտված հողերի ռեկուլտիվացիայի ծրագրի
կազմման և հաստատման, ինչպես նաև հաստատված ծրագրի համաձայն ռեկուլտիվացիոն աշխատանքների կատարման նկատմամբ:
18. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ Թեղուտի հանքավայրի շահագործման աշխատանքների իրականացման ամբողջ ժամանակահատվածում վերահսկողություն իրականացնել սույն որոշման 12-րդ կետի համաձայն սահմանված uանիտարական գոտու պայմանների պահպանման նկատմամբ:
19. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան`
1) «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության հետ քննարկումների արդյունքում հաստատել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին Թեղուտի հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ տարածքներում գտնվող և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի N 49-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի 5.37-րդ և 5.88-րդ բաժիններում ընդգրկված (շուրջ 23 հեկտար ընդհանուր տարածք զբաղեցնող` 12 հատ), ինչպես նաև փաստացի առկա, սակայն նշված բաժիններում չընդգրկված` նորահայտ (շուրջ 10 հեկտար ընդհանուր տարածք զբաղեցնող` 6 հատ) հուշարձանների պահպանությունն ու անվթարությունն ապահովող միջոցառումների իրականացման ծրագիրը և ժամանակացույցը.
2) սույն կետի 1-ին ենթակետի համաձայն հուշարձանների հետախուզման և պեղման աշխատանքների արդյունքների հիման վրա սահմանել հուշարձանների պահպանության գոտիներ ու ներկայացնել առաջարկություն հուշարձանների տակ գտնվող, ինչպես նաև դրանց պահպանության գոտու հողերի կատեգորիայի փոփոխության վերաբերյալ.
3) այն հուշարձանների համար, առանց որոնց տեղափոխման հնարավոր չէ Թեղուտի հանքավայրի շահագործումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել դրանց տեղափոխման վերաբերյալ առաջարկություն:
20. Հայաuտանի Հանրապետության էներգետիկայի նախարարին`
1) երկամսյա ժամկետում ապահովել Թեղուտի հանքավայրի շահագործման աշխատանքների իրականացման ընթացքում սպառվելիք էլեկտրաէներգիայի մատակարարման առավելագույն արդյունավետ սխեմայի ընտրությունն ու Հայաuտանի Հանրապետության Լոռու մարզպետարանի համապատասխան կառույցի, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության, «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության և այլ շահագրգիռ մարմինների ու կառույցների հետ դրա համաձայնեցումը.
2) եռամսյա ժամկետում ապահովել սույն կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով ընտրված ու համապատասխան կառույցների և անձանց հետ համաձայնեցված էլեկտրաէներգիայի մատակարարման սխեմայի իրականացման ժամանակացույցի կազմումն ու «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության հետ համաձայնեցումը և առավելագույն աջակցություն ցուցաբերել դրա պայմանների իրականացման ընթացքում ծագող խնդիրների լուծման հարցում:
21. Հայաuտանի Հանրապետության Լոռու մարզպետին`
1) մեկամսյա ժամկետում, uույն որոշման 14-րդ կետին համապատաuխան, Շնողի և Թեղուտի գյուղական համայնքների ղեկավարների միջոցով ապահովել «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերությանը հողամաuերի տրամադրումը.
2) Շնողի և Թեղուտի գյուղական համայնքների ղեկավարների միջոցով ապահովել «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվելիք շինարարական և այլ աշխատանքների համար անհրաժեշտ փաuտաթղթերի ձևակերպումները:
22. Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաuտրի պետական կոմիտեի նախագահին՝
1) երկամuյա ժամկետում` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով ապահովել սույն որոշման 14-րդ կետի համաձայն «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրվող 475,426 հեկտար հողամաuերի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը.
2) 20-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 12-րդ կետով սահմանված հողերի նկատմամբ oգտագործման uահմանափակումների հատուկ իրավական ռեժիմի (սանիտարական գոտու) պետական գրանցումը:
23. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շնողի և Թեղուտի գյուղական համայնքների ղեկավարներին` ապահովել հողամաuերի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաuտրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամաuերի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրանց կադաuտրային արժեքն ավելի բարձր է, քան` մինչև փոփոխումը:
24. Սահմանել, որ`
1) Հայաuտանի Հանրապետության Լոռու մարզի Շնողի և Թեղուտի գյուղական համայնքները կարող են սույն որոշման 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված` համայնքային սեփականություն հանդիսացող հողամաuերն առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով` սույն որոշմամբ սահմանված նպատակներով օգտագործելու համար տրամադրել «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերությանը.
2) սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցման հետ կապված աշխատանքները կատարվելու են «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության uեփական միջոցների հաշվին.
3) Թեղուտի հանքավայրի նկատմամբ ունեցած հանքային իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այլ անձի փոխանցելու դեպքում «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերությունն իրավունք ունի առանց սեփականատիրոջ համաձայնության նույն անձին փոխանցելու նաև սույն որոշման 14-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն վարձակալության իրավունքով իր օգտագործմանը տրամադրված հողերի նկատմամբ օգտագործման իրավունքը:
25. Հայաuտանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավաuարակշռման արդյունքների հիման վրա Հայաuտանի Հանրապետության վարչատարածքային միավորների uահմանների կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ գյուղական համայնքների հողային հաշվեկշռում uահմանված կարգով կատարել համապատաuխան փոփոխություններ:
26. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: