Կառավարության որոշումներ

18 Հոկտեմբերի 2007, 1277 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1579-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ռուսական համայնքի խնդրանքը` պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող` Երևան քաղաքի Ռուս Ուղղափառ եկեղեցու Սուրբ Տիրամոր տաճարի նշանակային օգտագործումն ապահովելու նպատակով և համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ, «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի հետ համատեղ ապահովել Երևան քաղաքի Ռուս Ուղղափառ եկեղեցու Սուրբ Տիրամոր տաճարի և դրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի ճշտումն ու համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Երևանի Սուրբ Տիրամոր Ռուս Ուղղափառ եկեղեցու համայնքի կրոնական կազմակերպության միջոցների հաշվին ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված` Սուրբ Տիրամոր տաճարի և դրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը` որպես պետական սեփականություն:

3. Երևան քաղաքի Ռուս Ուղղափառ եկեղեցու Սուրբ Տիրամոր տաճարն անհատույց սեփականության իրավունքով օտարել և դրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Երևանի Սուրբ Տիրամոր Ռուս Ուղղափառ եկեղեցու համայնքի կրոնական կազմակերպությանը:

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից Երևանի Սուրբ Տիրամոր Ռուս Ուղղափառ եկեղեցու համայնքի կրոնական կազմակերպության հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել նշված տաճարի անհատույց սեփականության իրավունքով օտարման և դրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի անհատույց օգտագործման իրավունքով հանձնման պայմանագրերի կնքումը և պահպանական պարտավորագրի ստացումը Երևանի Սուրբ Տիրամոր Ռուս Ուղղափառ եկեղեցու համայնքի կրոնական կազմակերպությունից:

5. Առաջարկել Հայաստանի Ռուս Ուղղափառ եկեղեցուն նշված տաճարի և դրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Երևանի Սուրբ Տիրամոր Ռուս Ուղղափառ եկեղեցու համայնքի կրոնական կազմակերպության միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշման N 1 հավելվածի «1.12. Քանաքեռ-Զեյթուն թաղ.» բաժնի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 
Հուշարձանի

համարը

Հուշարձանի ենթահամարը

(ենթահամարները)

Հուշարձանա­խումբը,

հուշարձանը

Ժամանակը

Տեղը,

բնակավայրի

հասցեն

Նշանակությունը` հանրապետ տեղ.

Ծանոթագրություն

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

4.

 

 

 

 ՌՈՒՍ ՈՒՂՂԱՓԱՌ   ԵԿԵՂԵՑԻ (ՍՈՒՐԲ ՏԻՐԱՄՈՐ ՏԱՃԱՐ)

1912 թ.

Զաքարիա Սարկավագի փող. 68

Հ

 

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: