Կառավարության որոշումներ

11 Հոկտեմբերի 2007, 1275 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1579-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 11-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1579-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) որոշման N 1 հավելվածի`

ա. 10-րդ կետի «թ» ենթակետը «գիտական» բառից հետո լրացնել «, ինչպես նաև զորահավաքային, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների» բառերով,

բ. 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժթ.4» և «ժթ.5» ենթակետերով`

«ժթ.4) ուսումնական հաստատությունների պետական նմուշի փաստաթղթերի հայտավորման և բաշխման աշխատանքների համակարգում.

«ժթ.5) նախարարության կողմից պարգևատրման աշխատանքների համակարգում.».

2) որոշման N 2 հավելվածի «Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի 3-րդ կետում «Առաջին բաժին» բառերը փոխարինել «Պետական նմուշի փաստաթղթերի, արտակարգ իրավիճակների և պարգևատրումների համակարգման բաժին» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: