Կառավարության որոշումներ

9 Սեպտեմբերի 2004, 1256 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին գումար հատկացնելու մասին» N 1129-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`  որոշման 5-րդ կետում «122,400.0 հազ. դրամ» բառերը փոխարինել «122,970.0 հազ. դրամ» բառերով: