18 Հոկտեմբերի 2007, 1269 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1579-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հոկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կառավարման ոլորտում գիտության պետական կոմիտե ստեղծելու մասին»
ՆՀ-231-Ն հրամանագրի 1-ին և 2-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համակարգում գործող գիտության պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1579-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի 14-րդ կետի`
ա. «զ» ենթակետը «աշխատակազմի ղեկավարի» բառերից հետո լրացնել «և նախարարության համակարգում գործող պետական մարմնի ղեկավարի» բառերով,
բ. «ժա» ենթակետը «աշխատակազմի ղեկավարի» բառերից հետո լրացնել «նախարարության համակարգում գործող պետական մարմնի ղեկավարի,» բառերով,
գ. «ժբ» ենթակետը «նախարարության աշխատակազմի» բառերից հետո լրացնել «և նախարարության համակարգում գործող պետական մարմնի» բառերով, իսկ «քննում է դրա» բառերը փոխարինել «ուսումնասիրում է դրանց» բառերով,
դ. «ժդ» ենթակետը «նախարարության» բառից հետո լրացնել «ինչպես նաև նախարարության համակարգում գործող պետական մարմնի» բառերով,
ե. «ժե» ենթակետը «նախարարության» բառից հետո լրացնել «ինչպես նաև նախարարության համակարգում գործող պետական մարմնի» բառերով.
2) որոշման N 2 հավելվածի I բաժնի 1-ին կետից հանել «Գիտության և հետբուհական կրթության վարչություն» բառերը, և կետը «Բարձրագույն» բառից հետո լրացնել «և հետբուհական» բառերով.
3) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժնով.
«III. ՀՀ կրթության և գիտության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին
Գիտության պետական կոմիտե»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: