25 Հոկտեմբերի 2007, 1266 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 965-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 113-րդ, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 2-ի «Լիազորություն վերապահելու և «Գյումրու «Շիրակ» օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին» N 965-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 1-ին կետը «հավելվածի» բառից առաջ լրացնել «N 1» բառով.
2) որոշումը լրացնել նոր NN 2, 3, 4, 5 հավելվածներով` համաձայն NN 1, 2, 3, 4 հավելվածների.
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին, 2.2-րդ, 2.3-րդ, 2.4-րդ և 2.5-րդ կետերով.
«2.1. Ընկերության զուտ ակտիվների արժեքն ընկերության կանոնադրական կապիտալի չափից նվազելու հիմքով ընկերության կանոնադրական կապիտալը նվազեցնել 43204.4 հազ. դրամի չափով՝ այն սահմանելով 58102.6 հազ.դրամ՝ ընկերության 10 բաժնետոմսը փոխարկելով 100 բաժնետոմսի` մեկ բաժնետոմսի անվանական արժեքը սահմանելով 581026 դրամ:
2.2. Թույլատրել Գյումրու «Շիրակ» օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` 55778.49 հազ. դրամ արժողությամբ գույքով (հաշվեկշռային արժեքով գույքը` 11529.67 քառ. մետր մակերեuով շենքերը, շինությունները, հարմարանքներն ու կառուցվածքները` համաձայն
N 2 հավելվածի) վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված պետությանը պատկանող 96 բաժնետոմսը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2.3. Հայաստանի Հանրապետության կողմից uույն որոշման 2.2-րդ կետում նշված գույքից 55742.97 հազ. դրամ արժողությամբ գույքը` համաձայն N 3 հավելվածի, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` դրանից 55588.49 հազ. դրամ արժողությամբ գույքը` համաձայն N 4 հավելվածի, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանն օգտագործման հանձնելու համար` համաձայն որոշման հավելված հանդիսացող Կոնցեսիոն պայմանագրի թիվ 3 լրացման:
2.4. Հայաստանի Հանրապետության կողմից uույն որոշման 2.2-րդ կետում նշված գույքից 35.5 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով գույքը` համաձայն N 5 հավելվածի, ամրացնել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2.5. Սույն որոշման համաձայն ընկերության գույքի կազմից գույքի առանձնացման արդյունքում առաջացող ավելացված արժեքի հարկը ենթակա է վճարման «Հայաuտանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մաuով uահմանված կարգով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: