Կառավարության որոշումներ

9 Սեպտեմբերի 2004, 1255 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 894-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի և Սյունիքի մարզերի պետական անտառային ֆոնդի տարածքներն օգտագործելու մասին» N 894-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Թույլատրել «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը`

ա) նշված տարածքներում կազմակերպել վայրի կենդանիների սիրողական (հաղթանշանային) որս.

բ) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի հետ գիտական համագործակցության շրջանակներում սույն որոշման 1-ին կետով նախատեսված տարածքներում համալիր գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով որսալ 8 տարեկանից բարձր կենդանական աշխարհի արու ներկայացուցիչների հետևյալ տեսակները` բեզոարյան այծ՝ մինչև 5 կենդանի, հայկական մուֆլոն՝ մինչև 5 կենդանի, արջ՝ մինչև 2 կենդանի»։