Կառավարության որոշումներ

1 Նոյեմբերի 2007, 1262 - Ն

2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՁՈՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՅՐՔԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԼՃԱՓԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՆՏԱՌԱՄՈՒՏԻ, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ` ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ԿԵՍԱՐԻԱՅԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԱԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1139-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2007 թվականի նոյեմբերի 4-ին կայանալիք` Արագածոտնի մարզի Մեծաձորի, Գեղարքունիքի մարզի Այրքի, Գեղարքունիքի, Լճափի, 2007 թվականի նոյեմբերի 18-ին կայանալիք` Լոռու մարզի Անտառամուտի, 2007 թվականի նոյեմբերի 25-ին կայանալիք` Արմավիրի մարզի Նոր Կեսարիայի, Կոտայքի մարզի Ողջաբերդի գյուղական համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար`

1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին 2007 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 1.667.815 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը 2007 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 454.740 դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն N 1 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 2 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի «2007 թվականի հոկտեմբերի 7-ին կայանալիք` Արագածոտնի մարզի Արևուտի գյուղական համայնքի ղեկավարի, Տավուշի մարզի Խաշթառակի գյուղական համայնքի ավագանու անդամների, 2007 թվականի հոկտեմբերի 14-ին կայանալիք` Արարատի մարզի Նշավանի, Արմավիրի մարզի Ծաղկալանջի և Տանձուտի գյուղական համայնքների ղեկավարների, Շիրակի մարզի Ողջիի գյուղական համայնքի ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին» N 1139-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման N 2 հավելվածի 1-ին կետը «ընտրողների ցուցակների կազմում և վարում» բառերից առաջ լրացնել «գրասենյակային ծախսեր» բառերով.

2) որոշման N 2 հավելվածի 2-րդ կետը «ընտրողների ծանուցագրերի տպագրություն և առաքում» բառերից առաջ լրացնել «փոստային ծառայության ծախսեր» բառերով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։