26 Օգոստոսի 2004, 1253 - Ն
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ, ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՅԴ ՏԱՐԱԾՔՆԵ ՐԻՑ 150 ՄԵՏՐԻՑ ՊԱԿԱՍ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի «ե» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել պետական հատուկ, կարևորագույն նշանակության այն օբյեկտների ցանկը` համաձայն հավելվածի, որոնց տարածքներում և այդ տարածքներից 150 մետրից պակաս հեռավորության վրա արգելվում է անցկացնել հրապարակային միջոցառումներ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: