29 Հուլիսի 2004, 1251 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրինության` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ քաղաքի Մեսրոպ Մաշտոցի 39 հասցեում գտնվող 1686,3 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով 364,60 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող շենքն անհատույց սեփականության իրավունքով օտարել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի քաղաքային համայնքին` վարչական նշանակությամբ օգտագործելու նպատակով։
2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` քաղաքային համայնքի միջոցների հաշվին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։