Կառավարության որոշումներ

17 Սեպտեմբերի 2004, 1268 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 1 հավելվածի։

2. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն N 1 հավելվածի:

3. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակում կատարել փոփոխություններ՝ համաձայն N 2 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածի N 15 աղյուսակում կատարել փոփոխություններ՝ համաձայն N 3 հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել`

ա) Երևան քաղաքի N 101 դպրոցի վերականգնման ուժեղացման համար` 30000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով).

բ) Երևան քաղաքի Յավորովի անվան N 131 դպրոցի վերանորոգման համար` 5000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով).

գ) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Շամիրամի միջնակարգ դպրոցի համար` 9000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով).

դ) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ոսկեվազի միջնակարգ դպրոցի համար` 6000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով).

ե) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Ավետիսյան

N 15ա բնակելի շենքի համար` 5000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով).

զ) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Ավետիսյան N 15բ բնակելի շենքի համար` 5000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով).

է) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Սիսավանի մշակույթի տան հիմնանորոգման համար` 2000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով).

ը) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի միջնակարգ դպրոցի համար` 30000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով).

թ) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի կենտրոնական հիվանդանոցի հիմնանորոգման համար` 25825.8 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով).

ժ) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի քաղաքի N 5 դպրոցի նորոգման համար` 5000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով).

ժա) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի N 4 դպրոցի նորոգման համար` 4000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով).

ժբ) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Հ. Աբելյանի անվան թատրոնի ջեռուցման համակարգի նորոգման համար` 3500.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով).

ժգ) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի միջնակարգ դպրոցի նորոգման համար` 5000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով).

ժդ) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի գլխավոր հատակագծի մշակման համար` 9640.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով)։

6. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում կառուցված Նորվեգական թաղամասի բարեկարգման աշխատանքներին խանգարող ավտոտնակների տերերի դրամական հատուցման համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին տրամադրել 5639.6 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով):

7. Սահմանել, որ սույն որոշման 6-րդ կետում նշված սուբվենցիաների գումարի Գյումրու քաղաքային համայնքի կողմից նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: