Կառավարության որոշումներ

18 Հոկտեմբերի 2007, 1230 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 858-Ն ԵՎ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 907-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման

N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 3 հավելվածների:

2. Կառավարական 3-րդ մասնաշենքի ճեմասրահների վերակառուցման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 27,085.8 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 2-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի

N 1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 858-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 2-րդ կետում «265,616.8 հազ. դրամ» բառերը փոխարինել «263,288.7 հազ. դրամ» բառերով.

2) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) 47,461.9 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Զորավար Անդրանիկի 7 հասցեում գտնվող բնակելի շենքի շինարարության ավարտման աշխատանքների ֆինանսավորման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ շինարարության ծախսեր» հոդվածով)` սահմանելով, որ սույն կետով հատկացվող միջոցները նախարարությանը հատկացվում են` 2007 թվականի երրորդ եռամսյակում` 41,490.0 հազ. դրամ, և չորրորդ եռամսյակում` 5,971.9 հազ. դրամ:»:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի «Գումար հատկացնելու մասին» N 907-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «100,726.7 հազ. դրամ» բառերը փոխարինել «95,845.7 հազ. դրամ» բառերով.

2) որոշման N 1 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 4 հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: