Կառավարության որոշումներ

4 Հոկտեմբերի 2007, 1228 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1800-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1800-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 119-րդ կետում «հունիսի» բառը փոխարինել «նոյեմբերի» բառով.

2) ուժը կորցրած ճանաչել 129-րդ և 164-րդ կետերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Արխիվ

2024

2023