18 Հոկտեմբերի 2007, 1220 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Երևան քաղաքի Կասկադին հարող տարածքից 16380 քառ. մետր մակերեսով հողամասը` համաձայն հավելվածի, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
2. Երևանի քաղաքապետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում կնքել սույն որոշման 1-ին կետով նախատեսված պայմանագիրը` պայմանագրում նախատեսելով նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված հողամասը վարձակալությամբ տրամադրելու իրավունք:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` նշված հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելիս` պայմանագրում նախատեսել դրույթ կողմի իրավունքը նշված հողամասի գնման նախապատվության մասին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։