Կառավարության որոշումներ

9 Սեպտեմբերի 2004, 1233 - Ն

«ՏԱՇԻՐԻ ԲԵՌՆԱՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 19-ի N 883 որոշմամբ լուծարվող «Տաշիրի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Տաշիրի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման հանձնաժողովին՝

ա) հաշվեկշռային մեթոդով 76116,6 հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) գնահատված 7 շենքը` համաձայն հավելվածի, որպես գույքի առանձին տարրեր վաճառել դասական աճուրդով.

բ) սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը` հաշվեկշռային մեթոդով գնահատված մեծությունների 10 տոկոսը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։

2. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր