19 Օգոստոսի 2004, 1227 - Ն
«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՇԱՀՈՒՅԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության 2004 թվականի տարվա կտրվածքով նախատեսվող ֆինանսական արդյունքները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին՝ սահմանել ընկերության զուտ շահույթի օգտագործման հետ—յալ ուղղությունները`
ա) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության շենքի վերանորոգման համար` 50 մլն դրամ.
բ) «Հայրենիք» ռազմահայրենասիրական հիմնադրամին` 2004 թվականին չօգտագործված ամբողջ զուտ շահույթը:
2. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունն ազատել 2004 թվականին զուտ շահույթից պետական բաժնեմասի դիմաց շահաբաժինների վճարումից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր