4 Հոկտեմբերի 2007, 1193 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1942-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ, ձմեռային պահպանության և շահագործման աշխատանքների մասին» N 1942-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սահմանել, որ պետական կարիքների համար ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ, ձմեռային պահպանության ու շահագործման, ինչպես նաև ծածկի հորիզոնական և ուղեանցերի հենարանների ուղղաձիգ նշագծման աշխատանքների կապալի պայմանագրերը կնքվում են 3 տարի ժամկետով:».
2) որոշմամբ հաստատված ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ, ձմեռային պահպանության ու շահագործման մակարդակի գնահատման և կատարված աշխատանքների ընդունման մեթոդական ցուցումների`
ա. N 3 աղյուսակի 4-րդ կետի «Թերության բնութագիրը» սյունակից հանել «, ծածկի հորիզոնական և ուղեանցերի հենարանների ուղղաձիգ նշագծման բացակայություն» բառերը,
բ. N 4 աղյուսակի «4. Կահավորանք» բաժնից հանել 4.4-րդ կետը,
գ. N 1 ձևի աղյուսակի «4. Կահավորում» բաժնից հանել 4.4-րդ կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: