Կառավարության որոշումներ

11 Հոկտեմբերի 2007, 1179 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 1906-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի հատկացման աճուրդների անցկացման կարգը սահմանելու մասին» N 1906-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) 4-րդ կետի երրորդ պարբերությունը «20-ապատիկի» բառից առաջ լրացնել «10-ապատիկի» բառով.

2) 4-րդ կետի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նվազագույն հավելման չափը սահմանվում է տվյալ լոտի մեկնարկային գնի 10 տոկոսի չափով:».

3) 11-րդ կետը «դեկտեմբերի 15-ը» բառերից հետո լրացնել «, իսկ 2007 թվականին աճուրդի դրվող համարանիշերի ցանկը հրապարակվում է ոչ ուշ, քան 2007 թվականի հոկտեմբերի 20-ը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: