Կառավարության որոշումներ

2 Օգոստոսի 2004, 1221 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 28-ի N 1168 որոշման 4-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զորամասերի ջրամատակարարման, ջրահեռացման և սանիտարահամաճարակային վիճակը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զորամասերի ջրամատակարարման, ջրահեռացման և սանիտարահամաճարակային վիճակի բարելավման միջոցառումների ծրագիրը համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ ծրագրով նախատեսված աշխատանքների պատվիրատուն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունն է:

3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զորամասերի ջրամատակարարման, ջրահեռացման և սանիտարահամաճարակային վիճակի բարելավման ծրագրի իրականացումն ապահովող աշխատանքները կանոնակարգելու նպատակով ստեղծել համատեղ հանձնաժողով:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի նախագիծը կազմելիս քննարկել սույն որոշման 1-ին կետով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման հարցը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։