11 Հոկտեմբերի 2007, 1167 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ, ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳԾՈՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել, որ Երևան քաղաքում երաժշտական և արվեստի դպրոցների ազգային նվագարանների բաժիններում մեկ սովորողի ուսման վարձավճարի փոխհատուցման չափը 7018 դրամ է, իսկ Հայաստանի Հանրապետության մարզերում` 5539 դրամ:
3. Հաստատել`
1) սույն որոշման 1-ին կետով Երևանի քաղաքապետարանին և Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին հատկացված միջոցների բաշխումը` երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային նվագարանների ուսուցման գծով` համաձայն N 2 հավելվածի.
2) երաժշտական և արվեստի դպրոցներում դասավանդվող ազգային նվագարանների ցանկը` համաձայն N 3 հավելվածի։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։