Կառավարության որոշումներ

20 Սեպտեմբերի 2007, 1158 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 796-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիuի 26-ի «Հայաuտանի Հանրապետության կենuաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումների հայեցակարգը հաuտատելու մաuին» N 796-Ն որոշմամբ հաստատված` կենսաթոշակային համակարգի բարեփոխումների միջոցառումների ցանկի`

1) 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերի 6-րդ` «Իրականացման ժամկետը» սյունակում «2007 թ. հունիս» բառերը փոխարինել «2007 թ. դեկտեմբեր» բառերով.

2) 5-րդ կետի 6-րդ` «Իրականացման ժամկետը» սյունակում «2007 թ. հունիս» բառերը փոխարինել «2008 թ. հուլիս» բառերով.

3) 7-րդ կետի 6-րդ` «Իրականացման ժամկետը» սյունակում «2007 թ. սեպտեմբեր» բառերը փոխարինել «2008 թ. ապրիլ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: