Կառավարության որոշումներ

26 Օգոստոսի 2004, 1211 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 891-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամ ստեղծելու մասին» N 891-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

որոշմամբ հաստատված կանոնադրության մեջ`

ա) 3-րդ կետը «Հայաստանի Հանրապետությունը» բառերից հետո լրացնել «` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերով.

բ) լրացնել 251-րդ կետով. «251. Հիմնադրամի վարչակառավարչական ծախսերի գումարը չպետք է գերազանցի հիմնադրամի տարեկան ընդհանուր ծախսերի 20 տոկոսը».

գ) 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «27. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հոգաբարձուների խորհուրդն է».

դ) լրացնել 281-րդ կետով. «28.1 Խորհուրդը բաղկացած է 16 անդամից»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: