Կառավարության որոշումներ

1 Հուլիսի 2004, 1210 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՀՈՍՔՈՎ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐՆ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության արհեստագործական հոսքով ավագ դպրոցները վերանվանել նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատություններ` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) պետական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը` համաձայն N 2 հավելվածի:

3. «Մարտունու N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության «Մարտունու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության «Մարտունու N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

4. Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Երևանի N 16 արհեստագործական ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպել` միացնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության «Երևանի N 6 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ենթակայության «Գյումրու N 42 արհեստագործական ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպել` միացնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության «Գյումրու N 3 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

6. Սահմանել, որ սույն որոշմամբ վերանվանված, ինչպես նաև վերակազմակերպված նախնական մասնագիտական (արհեստագործական) պետական ուսումնական հաստատություններին`

ա) սեփականության իրավունքով հանձնվում են դրանց տնօրինության գույքը՝ բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նա— նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի.

բ) անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում են դրանց տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության, ինչպես նա— նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքված պայմանագրի հիման վրա:

7. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված` նախնական մասնագիտական (արհեստագործական) պետական ուսումնական հաստատությունների կառավարման լիազորությունները վերապահել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանի քաղաքապետին)` համաձայն N 1 հավելվածի:

8. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) պետական ուսումնական հաստատության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

ա) հասարակական կյանքի տարբեր ոլորտների համար պետական կրթական չափորոշիչներին համապատասխան` արհեստագործների պատրաստումը, ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու քաղաքացու համակողմանի ձևավորումը.

բ) անհատի մասնագիտական կրթության, նրա հոգևոր ու ֆիզիկական զարգացման պահանջմունքների բավարարումը.

գ) նախնական մասնագիտական (արհեստագործական), հանրակրթական ծրագրերի (հիմնական և լրացուցիչ) իրականացումը։

9. Թույլատրել նախնական մասնագիտական (արհեստագործական) պետական ուսումնական հաստատություններին իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն.

բ) ընդհանուր (լրիվ) միջնակարգ կրթության երրորդ աստիճան (ավագ դպրոց).

գ) կրթություն` մեծահասակների համար և ուրիշ կարգերում չներառված այլ կրթություն.

դ) հրատարակչական գործ.

ե) կազմակերպություններին կից ճաշարանների ծառայություններ.

զ) հանրակացարանների շահագործում.

է) սպորտի բնագավառի այլ գործունեություն:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների ցանկի «Արհեստագործական ավագ դպրոցներ» բաժինը:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023