Կառավարության որոշումներ

6 Սեպտեմբերի 2007, 1108 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՈԶԵՐԻ ԱՖՐԻԿԱԿԱՆ ԺԱՆՏԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 17-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վերացման և տարածման կանխարգելման միջոցառումների ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վերացման և տարածման կանխարգելման միջոցառումների ծրագիրը համակարգող հանրապետական արտակարգ հակաանասնահամաճարակային հանձնաժողովի կազմը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետությունում խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վերացման և տարածման կանխարգելման միջոցառումների պլանը` համաձայն N 3 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետությունում խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով սահմանել կարանտին:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ըստ անհրաժեշտության հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում կարանտին հսկիչ կետերի տեղադրման ցանկը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի և համապատասխան մարզպետի հետ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: