26 Օգոստոսի 2004, 1198 - Ն
ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` աճուրդով, որպես գույքի առանձին տարրեր, օտարել 2004 թվականի ապրիլի 28-ին` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով գնահատված ավտոմեքենաները՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ առաջին աճուրդով չվաճառված ավտոմեքենաներն օտարելու նպատակով` սահմանված կարգով կազմակերպվում են այլ աճուրդներ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աճուրդի կազմակերպումն ու անցկացումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։