30 Օգոստոսի 2007, 1093 - Ն
ԲՈՒՅՍԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 9-րդ կետի դրույթներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների`
1) ներմուծման թույլտվության և ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) ներմուծման թույլտվության ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) ներմուծման բուսասանիտարական հավաստագրի ձևը` համաձայն N 3 հավելվածի.
4) արտահանման բուսասանիտարական հավաստագրի ձևը` համաձայն N 4 հավելվածի.
5) վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրի ձևը` համաձայն N 5 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հոկտեմբերի 1-ից: