20 Սեպտեմբերի 2007, 1092 - Ն
ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի N 1500-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Այգեկի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում՝ համաձայն հավելվածի, քաղաքացիների սեփականությունը հանդիսացող՝ գյուղատնտեսական նշանակության հողերից 3.94 հեկտարը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` բնակելի կառուցապատման համար:
2. Առաջարկել Արմավիրի մարզի Այգեկի գյուղական համայնքի ղեկավարին ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը: