12 Օգոստոսի 2004, 1194 - Ն
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ բաժնի 3.2-րդ կետի «ժա» և 4-րդ բաժնի 4.2-րդ կետի «ժ» ենթակետերին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի N 192-Ն որոշման 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում գույքահարկով հարկման նպատակով հասարակական (գիտական, կրթական, ուսումնական) և արտադրական (արդյունաբերական, գյուղատնտեսական) նշանակության շինությունների ցանկերը՝ օգտագործման նպատակային նշանակությանը համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: