Կառավարության որոշումներ

13 Սեպտեմբերի 2007, 1082 - Ն

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներն ապահովելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական շահագործման կանոնակարգման միջոցով ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական շահագործման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից երկու ամիս հետո:

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր