13 Սեպտեմբերի 2007, 1081 - Ն
ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ կետի դրույթներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) բույսերի կարանտինի պետական տեսուչի համազգեստը կրելու կարգը` համաձայն
N 1 հավելվածի.
2) բույսերի կարանտինի պետական տեսուչի համազգեստի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: