6 Սեպտեմբերի 2007, 1067 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 947-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի «Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» N 947-Ն որոշմամբ հաստատված զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) կարիքավոր ընտանիքներին բնակարանային հաշվառման վերցնելու և բնակարանային պայմանները բարելավելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու կարգի 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Բացառիկ դեպքերում կարիքավոր ընտանիքներին, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, կարող է աջակցություն տրամադրվել առանց սույն կետի առաջին և երկրորդ պարբերություններում սահմանված պահանջները հաշվի առնելու։ Այս դեպքում կարիքավոր ընտանիքներին աջակցության տրամադրումն իրականացնում է սույն կարգի 6-րդ կետում նշված հանձնաժողովը։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։