12 Օգոստոսի 2004, 1169 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 959-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության Հայաստանի Հանրապետության կոնցեսիոն գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 959-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
ա) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության Հայաստանի Հանրապետության կոնցեսիոն գործակալության կանոնադրության 8-րդ կետը լրացնել նոր` «ժ1» ենթակետով.
«ժ1) լեռնահատկացման ակտի տրամադրում».
բ) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության Հայաստանի Հանրապետության կոնցեսիոն գործակալության կառուցվածքում ստեղծել լիցենզավորման բաժին: Այդ կապակցությամբ որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված գործակալության կառուցվածքը լրացնել «Լիցենզավորման բաժին» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: