19 Օգոստոսի 2004, 1177 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԱՍՑԵՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՐԿԱԹՈՒՂՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ, ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԿԱՅԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐՆ ԱՅԴ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների, այդ թվում՝ սահմանապահ զորքերի և նրանց հասցեով Հայաստանի Հանրապետության տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, Հայաստանի Հանրապետության երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների ու մատուցվող ծառայությունների ծախսերի փոխհատուցման հետ կապված հարաբերությունները կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև կնքված համաձայնագրերի համաձայն Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների, այդ թվում՝ սահմանապահ զորքերի և նրանց հասցեով Հայաստանի Հանրապետության տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, Հայաստանի Հանրապետության երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների ու մատուցվող ծառայությունների ծախսերն այդ սպասարկումները կատարող և ծառայությունները մատուցող կազմակերպություններին փոխհատուցելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։