Կառավարության որոշումներ

30 Օգոստոսի 2007, 1046 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՎԱՀՐԱՄԱԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Վահրամաբերդի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող, իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության 0.1 հեկտար արոտավայրերը փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար:

2. Գծային ենթակառուցվածքն այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերով անցնելու դեպքում սահմանել սերվիտուտ, ապահովել գետի էկոլոգիական թողքի չափը և ձկնապաշտպան կառույցների համար անհրաժեշտ սպասարկման գոտին: