Կառավարության որոշումներ

30 Օգոստոսի 2007, 1043 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 707-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Բազային և հիմնական կենսաթոշակների չափերն ու ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը սահմանելու մասին» N 707-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 1-ին կետի առաջին և երկրորդ պարբերություններում «3000» թիվը փոխարինել «5000» թվով.

2) 2-րդ կետի «ա» ենթակետում «4250» թիվը փոխարինել «6800» թվով.

3) 2-րդ կետի «բ» ենթակետում «230» թիվը փոխարինել «395» թվով:

2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: