6 Սեպտեմբերի 2007, 1026 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 43 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 16-ի «Չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության վերաբերյալ փաստաթղթերի փորձաքննության իրականացման լիցենզավորման կարգը և դրա համար Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից տրվող լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 43 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրից, որոշման «ա» և «բ» կետերից հանել «և նորոգման» բառերը.
2) որոշման «ա» կետով հաստատված չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության վերաբերյալ փաստաթղթերի փորձաքննության իրականացման լիցենզավորման կարգի վերնագրից, 1-ին, 2-րդ կետերից, 8-րդ կետի «ա», «բ», 9-րդ կետի «գ» ենթակետերից հանել «և նորոգման» բառերը: