Կառավարության որոշումներ

6 Սեպտեմբերի 2007, 1025 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 228-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 22-ի «Ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման, շահագործման և ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերքօգտագործման հատուկ թույլտվության տրամադրման կարգերը հաստատելու մասին» N 228-Ն որոշման 4-րդ կետի 4-րդ ենթակետում «եռամսյա ժամկետում» բառերը փոխարինել «հինգ տարվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ռադիոակտիվ հումքի շահագործման նպատակով ընդերքoգտագործման հատուկ թույլտվության տրամադրման մաuին որոշման ընդունումը,» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։