Կառավարության որոշումներ

6 Սեպտեմբերի 2007, 1024 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արտաշավանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և քաղաքացիների սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 1.6764 հեկտարը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` խառը կառուցապատման համար:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արտաշավանի գյուղական համայնքի ղեկավարին`

1) կառուցապատման աշխատանքների թույլտվությունը տալ սույն որոշման 1-ին կետով նախատեսված տարածքում հնագիտական պեղումներն ավարտվելուց հետո.

2) ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը:

Արխիվ

2024

2023