Կառավարության որոշումներ

6 Սեպտեմբերի 2007, 1015 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ «ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏ (ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ) ՆՄՈՒՇՆԵՐՆ ՍՏԱՆԱԼՈՒ, ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ի կատարումն 2001 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև թմրադեղերի հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպությանը քրեագիտական փորձաքննությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատնից ստանալ և պահպանել թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ստանդարտ (համեմատական) նմուշները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: