4 Փետրվարի 2004, 113 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԱԲՈՒՅՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արևաբույրի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 2,7 հեկտարը, որից` 2,6 հեկտար վարելահող, 0,1 հեկտար այլ հողեր, փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում` 2,6 հեկտար վարելահողը`բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով օտարելու, 0,1 հեկտար այլ հողեր` հասարակական կառուցապատման համար։