Կառավարության որոշումներ

12 Օգոստոսի 2004, 1166 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 524-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության որակի տեսչության կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) ստեղծել արտադրանքի, ծառայությունների և չափագիտական վերահսկողության բաժին, իրավաբանական բաժին.

բ) հաշվառման և փորձաքննության բաժինը վերանվանել հաշվառման ամփոփ բաժին.

գ) միավորել Երևանի Կենտրոն, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Ավան, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Դավթաշեն, Շենգավիթ, Էրեբունի և Նուբարաշեն թաղային համայնքների վերահսկողության բաժանմունքները և ստեղծել Երևանի քաղաքային վերահսկողության բաժին.

դ) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզային վերահսկողության բաժանմունքները համապատասխանաբար վերանվանել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզային վերահսկողության բաժիններ:

Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության որակի տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 524-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։