Կառավարության որոշումներ

6 Սեպտեմբերի 2007, 1009 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 912-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշման 5-րդ կետը «տարածքային ստորաբաժանմանը» բառերից հետո լրացնել «և որոշմամբ հաստատված կարգի 25-րդ, 26-րդ և 27-րդ կետերով նախատեսված դեպքերում 15-օրյա ժամկետում տեղեկացնում են բազմաբնակարան շենքի կառավարման մարմնին`բնակչությանն իրազեկելու համար:» բառերով.

2) որոշմամբ հաստատված կարգի 31-րդ կետի «դ» ենթակետը «30-օրյա» բառերից հետո լրացնել «իսկ կարգի 25-րդ կետով նախատեսված դեպքերում` 90-օրյա» բառերով.

3) որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի «բ» ենթակետը «30-օրյա» բառերից հետո լրացնել «իսկ կարգի 25-րդ կետով նախատեսված դեպքերում` 90-օրյա» բառերով:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով կատարված լրացումների գործողությունը տարածվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի III բաժնով օրինականացված ինքնակամ կառույցների օրինականացման համար սահմանված վճարումների ժամկետների վրա, որի սկիզբը հաշվարկվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: